ՀԴԿ-ն հերքել է մամուլում տարածված տեղեկությունը՝ խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի հետ մասնակցելու մտադրության մասին:
«Մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀԴԿ-ն միանալու է «Ծառուկյան» դաշինքին և մասնակցելու է ընտրություններին, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը: Կուսակցությունը չի դիմել որևէ դաշինքի՝ ընտրություններին միասին մասնակցելու համար»,- տեղեկացնում է ՀԴԿ լրատվական ծառայությունը: